Login

Close X

Login top

Home / News / Latest news / Study tour դեպի Սիլիկոնային Հովտ
Print E-mail

Study tour դեպի Սիլիկոնային Հովտ

Thursday, 24 July 2014 11:55

Հարգելի գործընկերներ 

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2007 թվականից իրականացնում է վերապատրաստման ծրագրեր եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ՝ մասնավորապես NIMA Մարքեթինգային թրեյնինգային խորացված դասընթացներ, ինչպես նաև վերատապրաստման ծրագրեր Ավստրիայում, որի շրջանակներում ավելի քան 150 գործարար հնարավորություն է ստացել այցելել Ավստրիայի խոշորագույն և առաջատար ընկերություններ կնքել համագործակցության պայմանագրեր և ստեղծել փոխշահավետ համագործակցություն։ 

Հաշվի առնելով որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ¬ում հանդիսանում է և հռչակված է գերակա ճյուղ, Մարքեթինգի Հակական Ասոցիացիան 2014 թվականիզ կնքեց բացառիկ պայմանագիր Սիլիկոնային հովտի ինովացիոն կենտրոնի հետ առ այն, որ Հայաստանում գործող IT ոլորտի ընկերությունները, անհատ ծրագրագորողները, այսուհետ հնարավորություն կունենան վերապատրաստման մասնակել Սիլիկոնային հովտում գործող հանրահայտ ընկերություններում, ինչպիսիք են՝ Yahoo, Facebook, Youtube, Opera, Twitter, Airbnb և մի շարք այլ ընկերություններ։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան նշված ընկերությունների կենտրոնական գրասենյակներում ղեկավար օղակների հետ հանդիպման ժամանակ բացահայտել այդ ընկերությունների թռիչքաձև զարգացման գաղտնիքները, ծանողանալ առկա զարգացումներին, ինչպես նաև ծանոթանալ այդ ընկերությունների զարգացման տեսլականիների և հեռանկարների հետ։ 

Նպատակ ունենալով ծրագիրը դարձնել առավել առգասաբեր, ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որի շրջանակներում ներկայացված կլինեն խոշոր ընկերությունների զարգացման պատասխանատուները, ներդրողները և IT ոլորտի միջնորդ կազմակերպությունները։ Այդ ֆորումի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կստանա 10 րոպեի ընթացքում ներկայացնել իր կամ իրենց կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները, ծրագրային և այլ տեխնոլոգիական լուծումները։ 

Այս, առավել հայտնի որպես փիտչինգի գաղափարը, հնարավորություն կընձեռնի հիմնադրել նոր համագործակցություն Հայաստանի IT ոլորտի ներկայացուցիչների և IT ոլորտի համաշխարհային խաղացողներիմիջև։ Ծրագրի իրականացումը Հայաստանում աջակցվում է և համակարգվում է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի գործընկեր UITE¬ի կողմից։ Ծրագրի իրականացումն նախատեսվում է հոկտեմբերի 19-26 ընկած ժամանակահատվածում, որը թույլ կտա մասնակիցներին համատեղել իրենց այցը նաև հոկտեմբերի 17¬ին Նյու Յորքում կայանալիք Արմթեք կոնֆերանսին, որից հետո շարունակել նշված ծրագրով վերապատրաստվել Սան-Ֆրանցիսկոյում։  Ծրագրի իրականացման կազմակերպչական գործընթացը իրականացնում է Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիան։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար և  մասնակցության հայտ ներկայացնելու համար դուք կարող եք դիմել UITE՝ – 374 10 548881, Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա՝ - 374 10 540719, Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիա ՝ - 374 10 540827:

Առաջարկվող ծրագրին կարող եք մանրամասն ծանոթանալ կցված նյութից: Մասնակցության արժեքը կազմում է 1.990.000 ՀՀ Դրամ: Ծրագրին մասնակցելու հետաքրքրվածություն հայտնելու վերջնաժամկետն է օգոստոսի 5-ը:

Co-Financing

UITE-ն նախատեսում է նախաձեռնել համաֆինանսավորման փնտրում IT ոլորտի այն կազմակերպությունների համար որոնք հետաքրքրված կլինեն վերոնշյալ ծրագրի մասնակցությամբ։ Ուստի հետաքրքրված կազմակերպություններին հորդորում ենք մինչեւ սույն թվականի օգոստոսի 5-ը Ձեզ հետաքրքրվածության մասին տեղեկացնել UITE-ին եւ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիային ուղարկելով հետեւյալ էլեկտրոնային փոստերին նամակ հետաքրքրվածության մասին This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it